Բռնցքամարտի բաց առաջնություն Գյումրու քաղաքապետարան

· Գյումրի

Բռնցքամարտի բաց առաջնություն Գյումրու քաղաքապետարան

Գյումրու քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 15-ից 18-ը Գյումրու բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց Գյումրի քաղաքի բռնցքամարտի բաց առաջնությունը:

Ամենամյա այս ստուգատեսին այս տարի մասնակցում էր 171 մարզիկ ոչ միայն Շիրակի մարզից, այլև Երևանից ու Իջևանից:

​ Առաջնությունն անցկացվեց երեք տարիքային խմբերում՝

. կրտսեր

. պատանի

. դեռահաս

​Մրցումների գլխավոր նպատակը Շիրակի մարզի պատանիների և կրտսեր տարիքի հավաքական կազմերի ձևավորումն էր:

Հենց այս մարզիկներն են մայիսին Երևանում պաշտպանելու մարզի պատիվը Հայաստանի Հանրապետության առաջնությունում:

​Գյումրու բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցի ուսմասվար Հովհաննես Խզեյանի տեղեկացմամբ՝ առաջնությունում տպավորիչ արդյունքներ են գրանցել հատկապես հյուրընկալող դպրոցի սաները. 171 մարզիկներից ավելի քան 120-ը մարզադպրոցի սաներն էին:

​Դպրոցը նվաճել է ընդհանուր 28 մեդալ, որից՝ 13-ը՝ ոսկե (չեմպիոն), 15-ը՝ արծաթե (2-րդ տեղ):

​Մարզադպրոցը մեդալների քանակով զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

​

Բռնցքամարտը Գյումրիում շարունակում է մնալ առաջատար մարզաձևերից մեկը:

Բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցը տարիների ընթացքում հայկական սպորտին տվել է Եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ, Աշխարհի առաջնության և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ, ինչպես նաև պատանեկան Եվրոպայի առաջնությունների հաղթողներ ու մրցանակակիրներ:

​Մայիսին կայանալիք ՀՀ առաջնությունը որոշիչ է լինելու մարզիկների համար. հաղթողները հնարավորություն կստանան աշնանը ներկայացնելու Հայաստանը Եվրոպայի, այնուհետև՝ Աշխարհի առաջնություններում:

​