Բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր․ կան ձերբակալվածներ

· Ախուրյան

Բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր․ կան ձերբակալվածներ

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում հունիսի 29-ին տեղեկություն էր ստացվել, որ Ախուրյանի փողոցներից մեկում անհայտ անձը «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով զբաղվում է թմրանյութերի իրացմամբ:
Տեղեկությունն իրացնելիս ոստիկանության ծառայողները նկատել են անձին, ով փաթեթներ է տեղադրել կիսաքանդ շինության մոտակայքում և լուսանկարահանել դրանք։

Թմրանյութ իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով վերջինս ձերբակալվել և ներկայացվել է Ախուրյանի բաժին։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը՝ ժամը 22․30-ին դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 4 գրամ քաշով 2 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։

27-ամյա երիտասարդին պատկանող ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 32 փաթեթ՝ 81 գրամ քաշով, ինչպես նաև դեղնավուն հեղուկով լցված 1 կաթոցիչ։
Նախաքննությունը շարունակվում է: