Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն
· Գյումրի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 7-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ.Խորենացու փողոցի արևելյան հատվածի՝ Վ.Սարգսյան փողոցից մինչև Մ.Ավետիսյան փողոցը, Վ.Սարգսյան 1-ին, 2-րդ թաղամասերի, Սավոյան փողոցի հարակից տարածքների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների
գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։