Գազամատակարարման պլանային դադարեցումներ Շիրակի մարզում հուլիսի 9-ին
· Գյումրի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի 2-րդ, 4-րդ փողոցների, Շչեդրինի փողոցի թիվ 5ա, 7ա բազմաբնակարան շենքերի, Շիրակշին 3-րդ բանավանի, Չայկովսկու փողոցից մինչև Թամանյան փողոցի, հարակից տարածքների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: