Էլեկտրաէներգիայի անջատումներ Շիրակի մարզում ապրիլի 22-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Շիրակի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00–13:00 Ամասիայի տարածաշրջան՝ Արդենիս, Աղվորիկ, Պաղակն գյուղեր
«Ոսկե սեր» կաթի գործարան
11:00–16:00 Արթիկ քաղաք՝ բացառությամբ արևմտյան հատվածի
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: