Բացահայտիր Շիրակը- «Վերածնունդ» հուշարձան Գյումրիում
· Գյումրի

«Վերածնունդ» հուշարձանը գտնվում է Գյումրի քաղաքի Բագրատունյաց այգում։
Այն նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Բացման արարողությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քանդակագործ Ֆրիդ Սողոյանը, ինչպես նաև հուշարձանի ստեղծման բարերար Արթուր Անտոնյանը և բազմաթիվ գյումրեցիներ։
Հուշահամալիրի ճարտարապետներն են Ֆրիդ Սողոյանը, Ռազմիկ և Տիգրան Մանուկյանները։ Քանդակի ստեղծման գաղափարի հիմքում ընկած է հակադիր կորերի համադրությունը։ Հուշարձանը կազմված է պատվանդանից և վեր խոյացող ձեռքերից։ Ձեռքերի մեջ պահված խաչը խորհրդանշում է քրիստոնեությունը, իսկ երկու ձեռքերը մարմնավորում են Սփյուռքն ու Հայաստանը, որոնք համախմբվել են հավատքի շուրջ, պահպանում են այն, ինչն էլ հանդիսանում է կյանքի նոր սկիզբը։
Հուշարձանի վրա առկա է հետևյալ մակագրությունը. «1915: Հայոց ցեղասպանության զոհերին: ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»։
Տեղակայում՝ Հայաստան, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Բագրատունյաց այգի
Կոորդինատներ՝ 40.7850° N, 43.8417° E
։