Գյումրիում ապրիլի 25-ին կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ. Գյումրու քաղաքապետարան
· Գյումրի

Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ
ապրիլի 25-ին Գյումրի համայնքում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ`քաղաքը պատշաճ տեսքի բերելու և գարնանային մաքրությունն ապահովելու նպատակով։
Գյումրու համայնքապետարանը սիրով հրավիրում է բոլոր բնակիչներին, տնտեսվարողներին և կամավորներին՝ միանալու այս կարևոր նախաձեռնությանը։
Ապրիլի 25-ի ժամը 10:00-ից`
համայնքի ամբողջ տարածքում, բակերում և հարակից հատվածներում։
Մաքրության աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար համայնքապետարանը կտրամադրի անհրաժեշտ բոլոր պարագաները՝
բահեր, ավելներ, աղբի պարկեր և ձեռնոցներ։