Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Գյումրիում բախվել են «Opel Zafira»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ

· Գյումրի

Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Գյումրիում բախվել են «Opel Zafira»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գերցեն և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Zafira» մակնիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և 2 ուղևորներ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։