Պարարտանյութերի սուբսիդավորման ծրագիր՝ գյուղատնտեսների համար. Ամասիա համայնք

Ամասիա համայնքից հայտնում են, որ մեկնարկել է «Հայաստանի Հանրապետությունում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության» ծրագիրը:
Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 30 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։
Հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։
Ծրագիրն իրականացվելու է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ (եթե 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի վաճառքի գինը գերազանցում է 8000 դրամը)՝ 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի վաճառքի գնի և 8000 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկի հաշվով՝ 3000 դրամը:
Մանրամասներն `այստեղ