Ամասիայում հանդիսավորությամբ ճանապարհել են նորակոչիկներին. Ամասիա համայնք

· Ամասիա

Ամասիայում հանդիսավորությամբ ճանապարհել են նորակոչիկներին. Ամասիա համայնք

Ամասիա համայնքից հայտնում են, որ երեկ`հուլիսի 15-ին, Ազգային բանակ զորակոչվեցին ամասիացի նորակոչիկները:

Այդ առիթով համայնքապետարանի նախաձեռնությամբ,կենտրոնական զբոսայգու խաչքար –հուշակոտողի մոտ, տեղի ունեցավ միջոցառում,որին ներկա էին համայնքապետարանի աշխատակազմը,ուժային կառույցների ղեկավարներ,վարչական ղեկավարներ,ծնողներ ու համայնքների բնակիչներ:

Ամասիայի հոոգևոր հովիվ Տեր Գարեգին քհն Սարգսյանը նախ իրականացրեց նորակոչիկների օրհնության կարգ,համայնքապետարանի կողմից տղաներին փոխանցվեցին օրհնված խաչեր ու աղոթագրքեր:

Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը բարի և անփորձանք ծառայություն մաղթեց նորակոչիկներին, նշելով,որ այժմ հայրենիքը պաշտպանելու հերթն իրենցն է և վստահություն հայտնեց,որ բացի օրինակելի զինվոր լինելուց,երիտասարդներից յուրաքանչյուրը մեծ պատասխանատվությամբ կկրի զինվորական համազգեստն ու մինչև ծառայության ավարտը հավատարիմ կմնա իր երդմանը:

Համայնքապետարանի կողմից տղաներին փոխանցվեց նաև առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաների փաթեթներ:

Բարի ու անփորձանք ծառայություն ձեզ սիրելի նորակոչիկներ,:Թող Աստված պահապան լինի Ձեզ :