Էլեկտրաէներգիայի անջատումներ Շիրակի մարզում հուլիսի 17-ին

· Շիրակի Մարզ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Շիրակի մարզում հուլիսի 17-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Շիրակի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

11:00-15:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Մարմաշեն գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ

11:00-17:00 Աշոցքի տարածաշրջան՝ Կարմրավան, Զույգաղբյուր, Կրասար, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Ղազանչի, Թավշուտ, Սիզավետ գյուղեր, Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, Անիի տարածաշրջան, Մարալիկ քաղաք՝ Նոր թաղամաս, 2-րդ թաղամաս, Շիրակի, Ռիգայի, Բարեկամության փողոցներ, Հրանտ Շահինյան, Շիրակացի, Մաշտոցի և Կոլտնտեսական փողոցներ մասնակի

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: