Բացահայտիր Շիրակը- Ազատանի հնամենի Սուրբ Ստեփանոս (Սուրբ Հարություն) եկեղեցին

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը- Ազատանի հնամենի Սուրբ Ստեփանոս (Սուրբ Հարություն) եկեղեցին

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական արժեքավոր հուշարձաններից է Շիրակի մարզի Ազատան գյուղում գտնվող Սուրբ Ստեփանոս եկեղեցին (հայտնի է նաև որպես Սուրբ Ստեփանոս Նախավկայի եկեղեցի)։

Այս պատմական կառույցը հիմնադրվել է 15-րդ դարում՝ 1460 թվականին։ Ճարտարապետական ոճով այն իրենից ներկայացնում է բազիլիկ տիպի շինություն, որը կառուցված է սրբատաշ սև քարից։

​Դարերի ընթացքում եկեղեցին ենթարկվել է տարբեր վերանորոգումների և փոփոխությունների։

Մասնավորապես, մեծածավալ նորոգման աշխատանքներ են իրականացվել 1865 թվականին։ Այդ մասին է վկայում եկեղեցու հարավային հնամենի մուտքին պահպանված արձանագրությունը, որը յուրօրինակ «ծննդյան վկայականի» դեր է տանում։

Արձանագրության մեջ նշվում է. «Ի 1865 ամի արդեամբ ծխական ժողովրդոց Իլի Ղարաքիլիսա Գեղջ նորոգեցաւ եկեղեցիս»։ Այս գրությունն ապացուցում է, որ տեղի հավատացյալ ծխական ժողովրդի միջոցներով է կատարվել սրբավայրի վերականգնումը, ինչպես նաև հաստատում է 1460 թվականի հիմնադրման փաստը։

Դրանից տարիներ անց՝ 1880 թվականին, եկեղեցուն կից կառուցվել է նաև գեղեցիկ զանգակատունը։

​Եկեղեցու պատմության մեջ նոր էջ բացվեց 1999 թվականին։ Բեյրութաբնակ բարերարներ Հարություն և Մարի Արսլանյանների նյութական աջակցությամբ ու հովանավորությամբ եկեղեցին հիմնովին վերանորոգվեց։ Օծման արարողությունից հետո այն վերանվանվեց Սուրբ Հարություն։ Այդ իսկ պատճառով ներկայումս կիրառելի և ընդունված են սրբավայրի երկու անվանումներն էլ՝ Սուրբ Հարություն և Սուրբ Ստեփանոս։

​Տեղակայումը. Հայաստան, Շիրակի մարզ, Ազատան գյուղ

Կոորդինատները. 40°43′07″N 43°49′39″E