Արթիկում շարունակվում է ամառային զորակոչը․ 48 նորակոչիկ համալրեց հայկական բանակը. Արթիկի համայնքապետարան

· Արթիկ

Արթիկում շարունակվում է ամառային զորակոչը․ 48 նորակոչիկ համալրեց հայկական բանակը. Արթիկի համայնքապետարան

Արթիկի համայնքապետարանը տեղեկացնում է.

Ամառային զորակոչն Արթիկ համայնքում շարունակվում է։

Այսօր հայկական բանակ են մեկնել 48 նորակոչիկներ։

Հայրենիքի պաշտպաններին ճանապարհելու արարողությանը ներկա են եղել Արթիկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Պետրոսյանը, տեղակալ Արման Աջամօղլյանը, համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները, վարչական ղեկավարները, նորակոչիկների ծնողները, հարազատները, համայնքի բնակիչները։

Թող տղաների ծառայությունն անցնի խաղաղ երկնքի տակ, և նրանք առողջ ու անփորձանք վերադառնան հայրական օջախներ։