Բացահայտիր Շիրակը-Քարաբերդի «Թուխ Մանուկ» մատուռը

Քարաբերդ գյուղում պատմամշակութային արժեքավոր հուշարձաններից է այս մատուռը։
Ըստ հայկական ավանդության` «Թուխ Մանուկ» սրբավայրերը համարվում են օրհնություն, պահպանություն և բուժում բերող ուխտատեղիներ:
Ճարտարապետական առումով մատուռը փոքրածավալ, քարաշեն կառույց է, որը տեղադրված է բլրի ժայռոտ բարձունքի վրա՝ գյուղական լանդշաֆտի ֆոնին: Այն կառուցված է տեղական քարից, ունի երկլանջ թիթեղյա տանիք, որի գագաթին տեղադրված է խաչ, իսկ մուտքի դուռը սպիտակ է՝ խաչի պատկերով:
Մատուռը գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Քարաբերդ գյուղում:
Կոորդինատներ՝ 40°32'37"N 43°49'40"E
Լուսանկարը `Հուշարձանների պահպանության Շիրակի մարզային ծառայության