Էլեկտրաէներգիայի անջատումներ Շիրակի մարզում հուլիսի 23-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Շիրակի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00-15:00 Աշոցքի տարածաշրջան՝ Գոգհովիտ գյուղ՝ 1-ին փողոց մասնակի և 7-րդ, 8-րդ, 10-րդ փողոցներ
11:00-16:00 Ամասիայի տարածաշրջան՝ Արեգնադեմ, Մեղրաշատ, Գտաշեն, Կամխուտ, Բյուրակն, Ողջի գյուղեր, Ախուրյանի տարածաշրջան՝ Ջաջուռ, Ջաջուռ Կայարան, Սարիար, Կրաշեն, Լեռնուտ գյուղեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: