Շիրակում կկառուցվեն տեխնոլոգիական կրթական կենտրոն և «խելացի» կացարաններ. ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

· Շիրակի Մարզ

Շիրակում կկառուցվեն տեխնոլոգիական կրթական կենտրոն և «խելացի» կացարաններ. ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից հայտնում են.

Կարևորելով ոչ ֆորմալ կրթության զարգացումը՝ Կառավարությունն այսօրվա որոշմամբ համաձայնություն է տվել «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամին «Կրթական կենտրոնի նյութատեխնիկական ապահովում» ծրագրի իրականացման նպատակով ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում գտնվող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն։

Հիմնադրամը նախատեսում է հողամասում իրականացնել բարեգործական ծրագիր, որի շրջանակում կկառուցվեն «Կանաչ տեխնոլոգիաների հաբ» կրթական կենտրոնը և «Chillwithtech» («Չիլուիզթեք») տեխնոլոգիական վեց կացարան։

Կացարանները գործելու են ամբողջությամբ ավտոմատացված համակարգով և ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։

Դրանք կահավորված են լինելու վիրտուալ սարքավորումներով, անօդաչու թռչող սարքերով (դրոններով) և այլ նորարարական տեխնոլոգիաներով։