Մարալիկի և Ախուրյանի դպրոցների շինարարության համար նոր միջոցներ են հատկացվել. ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից հայտնում են.
«Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոց» ծրագրի շրջանակում Կառավարությունն այսօր գումար է հատկացրել Շիրակի մարզի երկու բնակավայրերում ընթացքի մեջ գտնվող դպրոցների շինարարության շարունակության նպատակին։
«Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց»- 385 մլն 722 հազար դրամ
«Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոց»- 57 մլն 697 հազար դրամ