Ամասիայում կհիմնանորոգվեն 5 բազմաբնակարան շենքերի մուտքեր. Ամասիա համայնք
· Ամասիա

Ամասիա համայնքից տեղեկացնում են.
Էլեկտրոնային եղանակով հայտարարվել է Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 5 բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման ծրագրի շինարարի մրցույթ,որի արդյունքները կամփոփվեն օգոստոսի 3-ին:
Բազմաբնակարան շենքերի մուտքերը կվերանորոգվեն «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի շրջանակներում,որի ընդհանուր բյուջեն կազմում է 31 մլն 391 հազար դրամ,որից 24 մլն 891 հազար դրամը կտրամադրվի պետական,իսկ 6 մլն 500 դրամը համայնքային բյուջեներից: