Բացահայտիր Շիրակը - Մեղրաշենի հնագույն ամրոցը և ձիթհան-հուշակոթողը

Շիրակի մարզը հարուստ է հնագույն բնակատեղիներով, ամրոցներով և պատմամշակութային բացառիկ հուշարձաններով, որոնք վկայում են տարածաշրջանում հազարամյակների պատմություն ունեցող քաղաքակրթության մասին: Դրանց թվում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Մեղրաշեն գյուղի տարածքում գտնվող հնագիտական համալիրը:
Մեղրաշենի ամրոցը թվագրվում է մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներով: Այն հանդիսացել է տարածաշրջանի կարևոր ռազմավարական և պաշտպանական կետերից մեկը: Ամրոցի տարածքում պահպանվել են կիկլոպյան շարվածքով պարիսպների, քարե կառույցների մնացորդներ և բնական քարաժայռային հենակետեր, որոնք ապահովել են տեղանքի անառիկությունը:
Ամրոցամերձ տարածքում կան նաև ավելի ուշ շրջանի պատմամշակութային շերտեր: Հատկանշական է 19-րդ դարի ձիթհան-հուշակոթողը, որն արժեքավոր հնագիտական գտածո է և փաստում է տեղի բնակչության ավանդական արհեստների, յուղագործության ու տնտեսական կենցաղի մասին: Քարե մեծ աղորիքը (ձիթհանի քարը) պահպանվել է բացօթյա տարածքում՝ հանդիսանալով պատմական ժառանգության վառ վկայություն:
Տեղակայումը՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Մեղրաշեն գյուղ
Կոորդինատները՝ 40.6792° N, 43.9575° E
Լուսանկարը `Հուշարձանների պահպանության Շիրակի մարզային ծառայության