Գյումրիում ձևավորվում է համայնքային սոցիալական հանձնաժողով. Գյումրու քաղաքապետարան

· Գյումրի

Գյումրիում ձևավորվում է համայնքային սոցիալական հանձնաժողով. Գյումրու քաղաքապետարան

Գյումրի համայնքի տեղական (համայնքային) սոցիալական ծրագրերի մշակման գործընթացն առավել մասնակցային և արդյունավետ կազմակերպելու նպատակով ձևավորվում է աշխատանքային խումբ (սոցիալական հանձնաժողով)։

​ Աշխատանքային խմբի կազմում նախատեսվում է ներառել․

​համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ սոցիալական աշխատող, սոցիալական պաշտպանության, զարգացման ծրագրերի, կրթության և առողջապահության ոլորտների պատասխանատու մասնագետներ,

​Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի ներկայացուցիչներ,

ՄՍԾ տարածքային կենտրոնի հետ սոցիալական համաձայնագրով համագործակցության ցանցին միացած կազմակերպությունների ներկայացուցիչներ,

համայնքի բնակիչների ներկայացուցիչներ,

​ինչպես նաև սոցիալական ոլորտով հետաքրքրված այլ իրավաբանական և ֆիզիկական անձինք։

​ Աշխատանքային խմբի նպատակն է աջակցել համայնքային սոցիալական կարիքների գնահատմանը, սոցիալական ծրագրերի մշակմանը և համայնքում սոցիալական աջակցության արդյունավետ համակարգի ձևավորմանը։

​ Համայնքի զարգացման և սոցիալական ոլորտի նկատմամբ հետաքրքրված անձինք և կազմակերպությունները կարող են ներկայացնել մասնակցության հայտ՝ մինչև ս.թ. օգոստոսի 5-ը։

​Մասնակցության հայտը կարող եք լրացնել․

​Առցանց հետևյալ հղումով` https://forms.gle/YrZysWX1cHC6HoBt8

​Այնպես էլ պաշտոնական գրությամբ (այս դեպքում կցելով ինքնակենսագրականը, իսկ եթե որպես կազմակերպության ներկայացուցիչ եք դիմում՝ նաև հակիրճ նկարագրություն սոցիալական աջակցության ոլորտում Ձեր կազմակերպության փորձի մասին)։

​Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Գյումրիի համայնքապետարան՝

Հեռ․ 2-22-16