Ամասիայի 25-րդ փողոցի հիմնանորոգումը նոր փուլում է․Ամասիա համայնք
· Ամասիա

Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հանձնարարականով,համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտավազդ Ղուկասյանը,համապատասխան ոլորտի պատասխանատուների հետ շրջայց են կատարել սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող Ամասիա բնակավայրի 25-րդ փողոցում:
Շրջայցին մասնակցել են նաև փողոցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնող «Թրաֆֆիք» ՍՊ ընկերության պատասխանատուները:
Շրջայցի ընթացքում մանրամասնորեն ուսումնասիրվել են կատարված աշխատանքները,հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ շինարարին տրվել են հանձնարարականներ:
Արդեն ավարտված են փողոցի ստորգետնյա կոմունիկացիաների՝ խմելու ջրագծերի և կոյուղագծերի անցկացման աշխատանքները,որոնք գործարկվել ու փորձարկվել են:Տեղադրվել են նոր դիտահորեր,որոշ հատվածներում մայթերն ասֆալտապատվել են: Առաջին անգամ փողոցում անցկացվում է նաև ջրահեռացման համակարգ:
Փողոցի գրունտային շերտի լաբորատոր փորձաքննության պատասխանները ստանալուց հետո, կմեկնարկի փողոցի երթևեկելի մասում կոպճային շերտի,ապա՝ 10 սմ հաստության ասֆալտաշերտի տեղադրման աշխատանքները:
Փողոցը կունենա նաև նոր գիշերային լուսավորության ցանց,մայթերից կհեռացվեն առկա հենասյուները,սահմանված տեղերում կտեղադրվեն նորերը: