Բացահայտիր Շիրակը- Մանթաշ գետը

Մանթաշը (ստորին հոսանքում՝ Կարկաչուն) աջակողմյան գետակ է Հայաստանի Շիրակի մարզում։ Այն հանդիսանում է Կարկաչան գետի վերին հոսանքը։
Գետը սկիզբ է առնում Արագած լեռնազանգվածի հյուսիսարևմտյան լանջից՝ 3480 մետր բարձրության վրա։ Ընդհանուր երկարությունը 36 կմ է, իսկ ջրհավաք ավազանը՝ 38.5 կմ²։ Գետն իր վերին հատվածում հոսում է տաշտակաձև, իսկ հետագայում՝ V-աձև խոր ձորով։
Մանթաշն ունի խառը սնուցում, իսկ վարարման շրջանը դիտվում է մայիս-հունիս ամիսներին։
Ջրի տարեկան միջին ծախսը Մեծ Մանթաշ գյուղի հատվածում կազմում է 0.42 մ³/վ։ Գետի հոսող հոսքերից է Արթիկջուրը։
Գետահովիտն աչքի է ընկնում հարուստ բնությամբ․ այստեղ բխում են բազմաթիվ քաղցրահամ և հանքային աղբյուրներ, կան գեղատեսիլ ջրվեժներ ու սահանքներ։ Գետի վերին հոսանքում է գտնվում Մանթաշի ջրամբարը։
Տեղակայումը. Հայաստան, Շիրակի մարզ,
Կոորդինատներ.
40°43′29″N 43°46′56″E