Բացահայտիր Շիրակը-«Ընկերուհիներ» քանդակը Գյումրիում
· Գյումրի

«Ընկերուհիներ» քանդակը Գյումրի քաղաքի ուշագրավ քանդակագործական հուշարձաններից է, որը տեղադրվել է 1984 թվականին: Հուշարձանի հեղինակն է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Հռիփսիմե Սիմոնյանը: Քանդակը պատրաստված է հրաբխային ապարից (հրակավ) և ջնարակից:
Այն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և գտնվում է լավ, կանգուն վիճակում:
Տեղակայումը.
Հայաստան, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ձիթողցոնց տուն-թանգարանի (Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան) բակում:
Կոորդինատները.
40.7865° N, 43.8402° E