Սամվել Կարապետյանը կվերակառուցի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի շենքը

· Գյումրի

Սամվել Կարապետյանը կվերակառուցի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի շենքը

Գյումրիի պատմական կենտրոնում գտնվող «Վառեմ-մարեմի» շենքի վերակառուցման նախագիծը շարունակվում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանի խոսքով՝ աշխատանքները կսկսվեն, երբ ԿԳՄՍ նախարարությունը հաստատի վերջնական շիննախագիծը։

Առաքելյանը նաև հայտնել է, որ Սամվել Կարապետյանը պատրաստ է Գյումրիում իրականացնել այլ սոցիալական ծրագրեր, այդ թվում՝ կառուցել շների կացարան և սոցիալական բնակարաններ։

aravot.am | @aravot