Գտաշենում մեկնարկել է երկար սպասված գազաֆիկացման ծրագիրը. Ամասիա համայնք
· Ամասիա

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվում է Ամասիա համայնքի Գտաշեն բնակավայրի գազաֆիկացման ծրագիրը:
Սահմանամերձ գյուղը երբևէ գազաֆիկացված չի եղել,այժմ իրականացվում է դեպի գյուղ տանող մայր գազատարի անցկացման,հենասյուների տեղադրման ու զոդման աշխատանքերը:
Շին ընկերությունների ներկայացուցիչների հետ շինարարության ընթացքին են հետևել Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը,համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտավազդ Ղուկասյանն ու աշխատակազմի քարտուղար Սամվել Էգնատոսյանը:
Ծրագրի ընդհանուր արժեքը 69 մլն 100 հազար դրամ է,որից համայնքի ներդրումը կազմում է 40 %:
Գազատարի ընդհանուր երկարությունը 2 կմ 200 մետր է: Առաջին փուլի ավարտից հետո ծրագրի շահառու կարող են դառնալ 54,իսկ 2027 թվականին՝ ևս 24 ընտանիքներ:
Գազատարի անցկացման աշխատանքներն համատեղ իրականացնում են «Վալ-Արտ»,«ԱՐՏ ՊԼԱՍ»,«ՊՐԵՄԻՈՒՄՇԻՆ» ՍՊ ընկերությունները: