Բյուրակնում ավարտին է մոտենում նոր կրթահամալիրի շինարարությունը. Ամասիա համայնք
· Ամասիա

Ավարտական փուլում է գտնվում Բյուրակն բնակավայրում կառուցվող կրթահամալիրի շինաշխատանքները:
Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի պատվիրատվությամբ կրթահամալիրը կառուցվում է 280 աշակերտի ու մանկապարտեզի սանի համար։
Տարածքի բարեկարգման,ինչպես նաև ներսում իրականացված աշխատանքներն են Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանին ու համայնքապետարանի ղեկավար անձնակազմին ներկայացրել շինրարական կազմակերպության պատասխանատուները:
Շրջայցի ընթացքում համայնքի ղեկավարը ծանոթացել է նոր չափորոշիչներով կառուցված դասասենյակների ու լաբորատորիաների այն պայմաններին,որտեղ կրթություն են ստանալու Բյուրակն,Մեղրածատ և Ողջի բնակավայրերի աշակերտները:
Կրթահամալիրը կառուցվում է կառավարության «300 դպրոց,500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում: Պետության ներդրումը կազմում է 1 միլիարդ 700 միլիոն դրամ։