Գյումրիում կանցկացվի ոչ ֆորմալ կրթական հնարավորությունների բաց հարթակ՝ նվիրված Երիտասարդների միջազգային օրվան. Գյումրու քաղաքապետարան

· Գյումրի

Գյումրիում կանցկացվի ոչ ֆորմալ կրթական հնարավորությունների բաց հարթակ՝ նվիրված Երիտասարդների միջազգային օրվան. Գյումրու քաղաքապետարան

Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդների միջազգային օրվա շրջանակում, Գյումրու համայնքապետարանը կազմակերպում է ոչ ֆորմալ կրթական հնարավորությունների բաց հարթակ, որտեղ Գյումրիում գործունեություն ծավալող կազմակերպությունները, ուսումնական կենտրոնները և նախաձեռնությունները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց ծրագրերը երիտասարդներին։

Քաղաքապետարանը հրավիրում է մասնակցելու բոլոր այն կազմակերպություններին, որոնք իրականացնում են՝

ոչ ֆորմալ կրթական ծրագրեր,

վերապատրաստումներ և դասընթացներ,

լեզվական, մասնագիտական, ստեղծագործական և տեխնոլոգիական ուսուցում,

երիտասարդական, կրթական կամ մասնագիտական զարգացման այլ նախաձեռնություններ։

Վայրը՝ Գյումրի, Աբովյան փողոց

Ամսաթիվ՝ օգոստոսի 12

Ժամը՝ 17:00–20:00

Յուրաքանչյուր մասնակցող կազմակերպությանը անվճար կտրամադրվի ցուցադրական տարածք (տաղավար)՝ ներկայացնելու իր գործունեությունը, ծրագրերը և հնարավորությունները։

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև օգոստոսի 7-ը (ներառյալ)՝ դիմելով Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին։

Եկե՛ք միասին ստեղծենք մի հարթակ, որտեղ երիտասարդները մեկ վայրում կբացահայտեն իրենց կրթական, մասնագիտական և անձնական զարգացման նոր հնարավորությունները։

Տոնական օրվա ամփոփումը՝ «Հրայրք» ավանդական պարի խմբի հետ՝ համերգ-պարուսուցում ծրագրով։