Գյումրիում կցուցադրվեն Սուրբ Ղուկաս և Սուրբ Սպիրիդոն Հրաշագործների մասունքները. Գյումրու քաղաքապետարան
· Գյումրի

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի օրհնությամբ՝ հուլիսի 5-ից օգոստոսի 31-ը Հայաստան են բերվում Ղրիմի Սուրբ Ղուկաս Հրաշագործի և Տրիմիֆունտի Սուրբ Սպիրիդոն Հրաշագործի սրբազան մասունքները։
Օգոստոսի 5-ից 14-ը մասունքները կգտնվեն Գյումրի քաղաքում։
ԳՅՈՒՄՐՈՒ ՏԱՃԱՐՆԵՐՈՒՄ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
Օգոստոսի 5 (ժամը 10:00-ից մինչև օրվա վերջ) — Մասունքները կգտնվեն ռուսական 102-րդ ռազմաբազայի Սուրբ նահատակ Թագուհի Ալեքսանդրա եկեղեցում:
Օգոստոսի 6 (ժամը 10:00) — Մասունքները կդրվեն «Պատվո Բլրի» Սուրբ Միքայել Հրեշտակապետի տաճարում:
Օգոստոսի 6–14 (ամեն օր, ժամը 09:00 - 18:00) — Մասունքները բաց կլինեն հավատացյալների աղոթքի և երկրպագության համար «Պատվո Բլրի» Սուրբ Միքայել Հրեշտակապետի տաճարում:
Ղրիմի Սուրբ Ղուկաս Հրաշագործ — Քրիստոնեական աշխարհում հայտնի է որպես հրաշագործ բժիշկ, ով աղոթքներով օգնում է հավատացյալներին ապաքինվել տարբեր հիվանդություններից և ֆիզիկական ցավերից։
Տրիմիֆունտի Սուրբ Սպիրիդոն Հրաշագործ — Հայտնի է որպես արագահաս օգնական կենցաղային, ֆինանսական դժվարությունների և ընտանեկան կարիքների մեջ գտնվողներին։