Բացահայտիր Շիրակը-«Թող միշտ լինի արև» հուշարձանը

· Ախուրյան

Բացահայտիր Շիրակը-«Թող միշտ լինի արև» հուշարձանը

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի կենտրոնում է գտնվում տեղական նշանակության պատմության և մշակույթի ուշագրավ հուշարձաններից մեկը՝ «Թող միշտ լինի արև» հուշակոթողը, որը տեղացիների շրջանում առավել հայտնի է որպես «Մայր Հայաստան»:

​Հուշարձանը կանգնեցվել է 1983 թվականին: Սկզբնական շրջանում այն անվանվել է «Թող միշտ լինի արև» և նվիրված է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ախուրյանցիների հիշատակին:

Հետագայում տեղացիներն ու այցելուները հուշակոթողն սկսեցին նաև նույնացնել և անվանել «Մայր Հայաստան»:

​Հուշարձանը պաշտոնապես ընդգրկված է Ախուրյանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում որպես տեղական նշանակության հուշարձան։

Հուշակոթողի հարևանությամբ գործում է նաև «Զինվորի պուրակը»:

​Տեղակայումը. Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան գյուղի միջնամաս (մարզկենտրոն Գյումրիից մոտ 3 կմ հեռավորության վրա):

Կոորդինատներ. 40.7836° N, 43.9028° E