Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը

· Շիրակի Մարզ

Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ՀՀ էներգահամակարգի դիսպետչերական որոշումների հետևանքով Շիրակի մարզում ժամանակավորապես դադարեցվել է էլեկտրամատակարարումը։
Նշված տարածքներում էլեկտրաէներգիայի վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացվում՝ մատակարարումը հնարավորինս շուտ վերականգնելու նպատակով։

ՀԷՑ ՓԲԸ-ից հայտարարություն են տարածել․
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացնում է.
Հարգելի՛ բաժանորդներ,
Էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում (ՀՀ ՏԿԵՆ ենթակայությամբ) առաջացած վթարային իրավիճակով պայմանավորված՝ համակարգի օպերատորի կողմից դիսպետչերական սահմանափակումներ են կիրառվել, ինչի հետևանքով Շիրակի մարզի մի շարք քաղաքներում և հարակից գյուղական համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը։
Այս պահին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանման և համակարգի օպերատորի մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»։