Բացահայտիր Շիրակը- Ճգնավորի մատուռը

Հառիճավանքի վանական համալիրի հարավարևմտյան մասում՝ ձորի եզրին, առանձնահատուկ ուշադրություն է գրավում բնական մեծ ժայռաբեկորի վրա միայնակ կանգնած «Ճգնավորի մատուռը»:
Երկրաշարժերի և բնական գործընթացների հետևանքով ժայռաբեկորն աստիճանաբար անջատվել է մայր տարածքից և թեքվել դեպի ձորը՝ հուշարձանին տալով անհավասարակշիռ ու ինքնատիպ տեսք:
Ճարտարապետական կառուցվածքով այն ունի ուղղանկյուն հատակագիծ, թաղածածկ երկլանջ տանիք, իսկ միակ մուտքը բացված է հյուսիսային կողմից:
Ըստ պատմական ավանդությունների և ուսումնասիրողներ Հ. Շահխաթունյանցի ու Ղ. Ալիշանի ենթադրությունների՝ այս մատուռի մեջ է գտնվում Հառիճավանքի ճարտարապետի գերեզմանը:
Տեղակայումը՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Հառիճ գյուղ, Հառիճավանքի հարավարևմտյան մասում:
Կոորդինատները՝ 40.6053° N, 43.9983° E