Էլեկտրաէներգիայի անջատումներ Շիրակի մարզում օգոստոսի 6-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Շիրակի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
1111:00-15:00 Ամասիայի տարածաշրջան՝ Բերդաշեն, Ալվար և Զարիշատ գյուղեր
11:00-16:00 Մարալիկ քաղաք՝ Հր. Շահինյան, Մադաթյան, Արկադի Տեր-Թադևոսյան, Շիրակացի փողոցներ մասնակի, Կոլտնտեսականների փողոց, Անկախության հրապարակ
11:00-17:00 Աշոցքի տարածաշրջան՝ Մուսայելյան, Հարթաշեն, Վարդաղբյուր, Սալուտ և Լեռնագյուղ գյուղեր
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: