Բացահայտիր Շիրակը-Գետք գյուղ

Գետքը հիմնադրվել է 1828 թվականին։
Գյուղի բնակիչների նախնիների մի մասը 1828-1830 թվականներին ներգաղթել են Կարսից և Մուշից։
Գյուղն աչքի է ընկնում իր հարուստ հոգևոր-մշակութային ժառանգությամբ և Ախուրյան գետի ձախ ափին ունեցած գեղատեսիլ դիրքով։ Գետքի տարածքում են գտնվում պատմական «Ամենափրկիչ» և Սուրբ Հռիփսիմե մատուռները, ինչպես նաև 1976 թվականին կանգնեցված հուշակոթողը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին։
Գյուղի մարդկանց բնավորության հիմնական առանձնահատկությունը նրանց աշխատասիրությունն է, հողի հանդեպ ունեցած սերն ու տոկունությունը։ Ժառանգելով Կարսի և Մուշի իրենց նախնիների ամուր ոգին՝ գետքցիները աչքի են ընկնում հյուրընկալությամբ, ավանդապահությամբ և համախմբվածությամբ՝ օրնիբուն զբաղվելով դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ ու այգեգործությամբ։
Գյուղը տեղակայված է Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 5 կմ հարավ-արևմուտք՝ Ախուրյան գետի ձախ ափին։
Կոորդինատներ. 40°44′00″N 43°47′00″E