Գտաշեն–կամխուտ կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ակտիվ փուլում են. Ամասիա համայնք

· Ամասիա

Գտաշեն–կամխուտ կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ակտիվ փուլում են. Ամասիա համայնք

Կառավարության որոշմամբ,դեռ մայիսին ,ֆինանսական միջոցներ էին հատկացվել Շիրակի մարզում իրականացվող ճանապարհաշինական 8 ծրագրերի ֆինանսավորման համար,որոնց կազմում էր նաև Ամասիա համայնքի Գտաշեն –Կամխուտ բնակավայրերն իրար միացնող կամուրջի հիմնանորոգման ծրագիրը:

Գտաշեն բնակավայրի երկու կողմերն իրար կապող,դեպի Կամխուտ բնակավայր տանող ստրատեգիական նշանակություն ունեցող կամուրջը գտնվում էր վթարային վիճակում,որոշ հատվածներում առկա էին փլուզումներ,ինչը երթևեկության ընթացքում դժվարություններ էր ստեղծում վարորդների համար:

Կամուրջի շին աշխատանքներն ակտիվ փուլում են գտնվում:Հեռացվել են կամուրջը պահող բետոնյա հենասյուներն ու ծածկը,կատարվում է ամրացման աշխատանքներ,որոնց տեղում հետևել են Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանն ու համայնքապետարանի պատասխանատուները:

Գտաշեն–Կամխուտ – /Տ-7-37/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ2+300-ում գտնվող 3x5մ բացվածքով հավաքովի միասնականացված ե/բ խողովակի հիմնանորոգում ծրագրի ընդհանուր արժեքը 58 մլն 623 հազար դրամ է։

Ամասիա համայնք