Էլեկտրաէներգիայի անջատումներ Շիրակի մարզում օգոստոսի 7-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Շիրակի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00-14:00 Ամասիայի տարածաշրջան՝ Մեղրաշատ, Բյուրակն և Ողջի գյուղեր, Ախուրյանի տարածաշրջան՝ Ախուրյան գյուղի համայնքապետարանի շենք, ԱԱԾ շենք, Ախուրյանի խանութներ, հասարակական սննդի օբյեկտներ, դպրոցներ, մանկապարտեզներ, Ախուրյան գյուղի կենտրոնական և շրջկենտրոնի տարածքի բնակիչներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: