Բացահայտիր Շիրակը-Սուրբ Նշան եկեղեցին
· Գյումրի

Սուրբ Նշան եկեղեցին գտնվում է Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Եկեղեցին կառուցվել է 1859-1864 թվականներին՝ իշխան Ղահրաման Երկայնաբազուկ Արղությանցի կտակած և ժողովրդի հանգանակած գումարով:
Սկզբնական շրջանում այն անվանվել է Սուրբ Աստվածածին, քանի որ այստեղ էր պահվում Աստվածամոր «Յոթ Վերքերով» նկարը: Սակայն, երբ նախկին փայտե մատուռի տեղում կանգնեցվեց նոր եկեղեցին (որը հետագայում ստացավ Սուրբ Աստվածածին կամ «Յոթ Վերք» անունը), Տիրամոր նկարը տեղափոխվեց այնտեղ:
Երկայնաբազուկի հանգանակած գումարներով կառուցված եկեղեցին վերանվանվեց Սուրբ Նշան:
Սովետական Միության տարիներին եկեղեցին վերածվել էր գարու և ցորենի պահեստի: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի պատճառով խոնարհվել էին եկեղեցու զույգ գմբեթները: Հետագայում Սուրբ Նշանը վերանորոգվել է Վարդան Ղուկասյանի հանգանակություններով:
Տեղակայում՝ Հայաստան, Շիրակի մարզ, ք․ Գյումրի
Կոորդինատներ՝ 40°47′19″N 43°50′30″E