Ավտովթար` Շիրակի մարզում.Բախման հետևանքով մեքենաների անվահեծանները պոկվել են

· Գյումրի

Ավտովթար` Շիրակի մարզում.Բախման հետևանքով մեքենաների անվահեծանները պոկվել են

Այսօր ժամը 14։35-ի սահմաններում Գյումրի քաղաքի Ղարսի խճուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 22-ամյա Ստեփան Մ.-ի վարած «BMW 320I» մակնիշի և 61-ամյա Արթուր Վ.-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով երկուսի անվահեծաններն էլ պոկվել են։

Վթարի հետևանքով Արթուր Վ.-ի ուղևոր Յարինազ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Գյումրի»  բժշկական կենտրոն։