Բացահայտիր Շիրակը-Անդրանիկ Օզանյանի հուշարձանը Գյումրիում

· Գյումրի

Բացահայտիր Շիրակը-Անդրանիկ Օզանյանի հուշարձանը Գյումրիում

Անդրանիկ Օզանյանի հուշարձանը գտնվում է Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում՝ Զորավար Անդրանիկի հրապարակում։ Այն տեղադրվել է 1989 թվականին։ Հուշարձանի քանդակագործն է Գաբրիել Եփրոյանը։

​Հուշարձանն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում (ՀՀ ՊՄԱՑ՝ 8.1/4.876) և մաս է կազմում «Կումայրի» արգելոցի։ Անդրանիկի ձիարձանի շուրջ գտնվող հրապարակում տեղադրված են նաև Հայ ազգային ազատագրական պայքարի գործիչների 15 բրոնզաձույլ դիմաքանդակներ։

Հուշարձանի ներկա վիճակը կանգուն է։

​Տեղակայում՝ Գյումրի, Հաղթանակի պողոտա, Զորավար Անդրանիկի հրապարակ, Հայաստան

Կոորդինատներ՝ 40°46′51.816″N 43°50′40.740″E