Բացահայտիր Շիրակը- Պայտաձև ամրոց
· Գյումրի

Գյումրու «Պայտաձև» ամրոցը հանդիսանում է Ալեքսանդրապոլի ռուսական ռազմական ամրոցային համալիրի (Սև բերդի համակարգի) կարևոր բաղադրիչներից մեկը: Այն կառուցվել է 1800-ական թվականներին (19-րդ դարում) Ռուսական կայսրության կողմից՝ որպես հարավային սահմանների պաշտպանական և ռազմավարական հենակետ:
Ամրոցային համալիրն ունի ուշագրավ ճարտարապետական և ռազմական կառուցվածք. այն բաղկացած է հիմնական պայտաձև մասից և իրեն կից երկու փոքրիկ բերդաձև կառույցներից: Հետաքրքիր է, որ «Պայտաձև» ամրոցի երկու բերդերից ևոչ մեկն իր պատմության ընթացքում ակտիվ ռազմական գործողությունների չի մասնակցել, այլ ծառայել է որպես ահաբեկող ու զսպող ուժ՝ թշնամուն սաստելու և տարածաշրջանում ռազմավարական վերահսկողություն ապահովելու համար:
Ամրոցն ունի փակ մուտքեր, գետնուղիներ և թունելային համակարգեր: Դրանցից հատկապես առանձնանում է թեքությամբ կառուցված հատուկ թունելը, որն այժմ փակված է քարերով:
Տեղակայում՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, ք. Գյումրի, «Սև բերդ» (Սև ամրոց) համալիրի տարածք
Կոորդինատներ՝ 40.7828, 43.8252
Լուսանկարը`Դերենիկ Մալխասյանի