Էլեկտրաէներգիայի անջատումներ Շիրակի մարզում օգոստոսի 13-ին

· Շիրակի Մարզ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Շիրակի մարզում օգոստոսի 13-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Շիրակի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

11:00-15:00 Ախուրյան համայնք՝ համայնքապետարանի և ԱԱԾ շենքեր, «Արդշինբանկ» ընկերություն, Ախուրյան գյուղի դպրոց, մանկապարտեզ, խանութներ և հանրային սննդի օբյեկտներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ախուրյան շրջկենտրոնի և գյուղի կենտրոնական տարածքի բաժանորդներ

11։00-16։00 Անի համայնք՝ Գուսանագյուղ, Լուսաղբյուր, Շիրակավան գյուղեր, Աղին գյուղ՝ Կայարան թաղամաս

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: