Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը պարզաբանել է թոշակառուի՝ ոստիկանություն ներկայացրած հաղորդման մասին լուրերը

· Գյումրի

Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը պարզաբանել է թոշակառուի՝ ոստիկանություն ներկայացրած հաղորդման մասին լուրերը

Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանն անդրադարձել է մամուլում տեղ գտած այն տեղեկություններին, ըստ որոնց՝ 74-ամյա մի թոշակառու կին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ իր և քաղաքապետարանի ևս երկու պաշտոնյաների դեմ։ Քաղաքացու բողոքն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Ըստ շրջանառվող լուրերի՝ քաղաքացին պնդում է, թե իբր կեղծվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ստորագրությունը, ինչի հետևանքով իրեն պատկանող 450 քառակուսի մետր հողատարածքից 50 քմ-ը վաճառվել է մեկ այլ քաղաքացու։ Բացի այդ, թոշակառուն իր դժգոհությունն է հայտնել Հնոցավան փողոցի մայթեզրերի ապօրինի զավթման վերաբերյալ՝ նշելով, որ բազմիցս դիմումներ է ներկայացրել համայնքապետարան, սակայն դրանք մնացել են անարձագանք։

Անդրադառնալով ներկայացված բողոքին և պարզաբանելով, թե որքանով են հնչեցված մեղադրանքները համապատասխանում իրականությանը՝ Ավետիս Առաքելյանը ներկայացրել է իրավիճակի մանրամասները։

Գյումրու քաղաքապետարան