Անի համայնքում կիրականացվեն երեք նոր նախաձեռնություններ

· Անի

Անի համայնքում կիրականացվեն երեք նոր նախաձեռնություններ

Համայնք-ՀԿ համագործակցությունը շարունակելի է։

Օգոստոսի 14-ին Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը հուշագիր է ստորագրել «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Քրիստինա Բաղդասարյանի հետ:

Հուշագրի նպատակն է ՀԿ-ի կողմից իրականացվող և ՄԱԿ-ի կանանց հարցերով (UN Women) կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Զորեղացնելով նրան․ ընդլայնել կանանց տնտեսական հնարավորությունները Շիրակում» ծրագրի շրջանակներում ձևավորված կանանց ինքնօգնության խմբի կողմից Անի խոշորացված համայնքում գենդերազգայուն բյուջետավորման (GRB) երեք տեղական նախաձեռնությունների իրագործումը՝ ֆինանսական, նյութական, կազմակերպական և մարդկային ռեսուրսների համադրմամբ։

Երկուստեք կարևորվեց նմանօրինակ ծրագրերի իրականացումը համայնքի տարբեր գյուղական բնակավայրերում :

Ըստ վերոնշյալ ծրագրի, նախատեսվում է Իսահակյան բնակավայրում ստեղծել մինի գրադարան/կանանց ապահով տարածք, Ձորակապ բնակավայրում՝ գենդերազգայուն մինի խաղահրապարակի թարմացում, իսկ Աղինում՝ համայնքային կանգառ: Առաջին երկուսում աշխատանքներն ընթացքի մեջ են: Աղինում դրանք կմեկնարկեն առաջիկա օրերին:

Նախաձեռնությունների իրականացման նախատեսվող վերջնաժամկետն է սեպտեմբերի 30-ը:

Անիի համայնքապետարան