Սառնաղբյուրի Կարմիր վանքը՝ նոր լուսավորությամբ. Անիի համայնքապետարան

Աստվածածնի Վերափոխման տոնին ընդառաջ Անիի համայնքապետարանի միջոցներով լուսավորվել է Սառնաղբյուր բնակավայրի Կարմիր վանքը։
Հոգեվանք (Կարմիր վանք), վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան է Անի համայնքի Սառնաղբյուր գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտքում։ Հոգեվանքի գլխավոր եկեղեցին մարդիկ հաճախ Սուրբ Կարապետ են կոչում,սակայն եկեղեցու ներսում եղած արձանագրությունների համաձայն այն Սուրբ Ստեփանոս անվամբ է օծված։ Գլխավոր եկեղեցին, ըստ հյուսիսային մուտքից վեր եղած արձանագրության, կառուցվել է 1205թ-ին։