Բացահայտիր Շիրակը- Ավետիք Իսահակյանի հուշարձանը Գյումրիում
· Գյումրի

Ավետիք Իսահակյանի հուշարձանը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր և հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանին:
Հուշարձանը տեղադրվել է 1975 թվականին: Այն հանդիսանում է Արգելոց «Կումայրի»-ի մաս և ներառված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Հուշարձանը ներկայումս կանգուն վիճակում է:
Քանդակի հեղինակն է քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանը, իսկ ճարտարապետը՝ Ջիմ Թորոսյանը: Հուշարձանում պատկերված է նստած Ավետիք Իսահակյանը:
Տեղակայումը՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Թատերական հրապարակ, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի առջև:
Կոորդինատները՝ 40°47′24.792″N 43°50′44.545″E: