Բացահայտիր Շիրակը - «Տիրաշեն» ամրոց

«Տիրաշեն» ամրոց (X դ.)
Շիրակի մարզի պատմամշակութային գոհարներից է 10-րդ դարում հիմնադրված «Տիրաշեն» ամրոցը: Այս պատմական հզոր ամրոցը կառուցվել է հավանաբար Ք.ա. I հազարամյակի կիկլոպյան ամրոցի ավերակների վրա: Այն պատկանել է իշխանաց իշխան, Հայոց սպարապետ Վահրամ Պահլավունուն:
«Տիրաշեն»-ը մոտակա «Վահրամաբերդ»-ի հետ միասին կարևորագույն դեր է ունեցել Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի պաշտպանական համակարգում: Ամրոցի պարիսպները շարված են խոշոր, կոպտատաշ քարերի կրկնակի շարվածքով և ունեն մանր քարերով լցված միջնալիցք:
Ամրոցի տարածքում և դրա շուրջը պահպանվել են բազմաթիվ կառույցների ավերակներ, ինչպես նաև Ք.ա. I հազարամյակին թվագրվող դամբարաններ:
Տեղակայում՝ Հայաստան, Շիրակի մարզ, Վահրամաբերդ համայնք
ժ
Կոորդինատներ՝ 40.8358° N, 43.7636° E
Լուսանկարը `Hushardzan. am-ի