Բացահայտիր Շիրակը-17-րդ դարի Սուրբ Սարգիս մատուռը Պեմզաշենում

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը-17-րդ դարի Սուրբ Սարգիս մատուռը Պեմզաշենում

Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում գտնվող Սուրբ Սարգիս մատուռը տեղական պատմամշակութային կարևոր արժեք ներկայացնող սրբատեղի է, որը վերագրվում է 17-րդ դարին։

​Կառույցը միանավ սրահ է՝ իրականացված տեղական սրբատաշ կարմրավուն և դարչնագույն տուֆով։ Տանիքը երկլանջ է՝ պսակված մետաղական խաչով։ Մուտքի վերևում՝ ճակատային պատին, ագուցված է հնամենի խաչքար, որի վրա քանդակված է հավերժության նշան ու խաչային կոմպոզիցիա, իսկ դրա վերևում տեղադրված է հուշատախտակ։ Ներսում պահպանվել է պարզ, աղոթքի համար նախատեսված խորանային հատված՝ մոմավառության սեղանով։

​Մատուռը մինչ օրս գործող ուխտատեղի է տեղացիների և հարակից բնակավայրերի բնակիչների համար։ Այն հատկապես աշխույժ է դառնում Սուրբ Սարգիս Զորավարի տոնի օրերին, երբ երիտասարդներն ու ուխտավորները հավաքվում են այստեղ աղոթքի և օրհնություն ստանալու համար։

​Կոորդինատներ. 40°35'40.0"N 43°56'40.0"E (ՀՀ Շիրակի մարզ, գյուղ Պեմզաշեն)

Լուսանկարը `Hushardzan. am-ի