Բացահայտիր Շիրակը-Նոր Կյանք գյուղը

Գյուղը նախկինում այլ անվանում է ունեցել, վերանվանվել է Նոր Կյանք 1940 թվականի հունիսի 1-ին: Բնակիչների նախնիները 1829-1830 թվականներին գաղթել են Կարսից և Խնուսից:
Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի, շաքարի ճակնդեղի մշակությամբ, ինչպես նաև անասնապահությամբ:
Գյուղում են գտնվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (VI-VII դդ.), «Թուխ Մանուկ» մատուռը (X-XII դդ.), «Անտոնենց» (մ.թ.ա. 1-ին հզմ.) և VIII դարի «Տապան կոտրուկի արտեր» գյուղատեղիները:
Գյուղի արևելյան եզրին է գտնվում հին գերեզմանատունը՝ խոյաձև տապանաքարերով, խաչքարերի ու կոթողների բեկորներով:
Արևելյան ձորակում կան 10-12-րդ դարերի քանդակազարդ խաչքարերի բեկորներ, իսկ 1 կմ արևելք՝ «Անտոնենց խարաբեք» բնակատեղին:
Նոր Կյանքն աչքի է ընկնում իր վաղմիջնադարյան ճարտարապետական ժառանգությամբ, վարդագույն տուֆից կերտված եկեղեցով և հնագույն խոյաձև տապանաքարերով:
Գյուղի բնակիչներն աչքի են ընկնում հյուրընկալությամբ, աշխատասիրությամբ, համայնքային ամուր համախմբվածությամբ և պատմական հիշողության հանդեպ ունեցած խորը հարգանքով:
Գտնվում է Հայաստանի Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 16 կմ հարավ-արևելք, Մանթաշ գետի ձախ ափին:
Կոորդինատներ. 40°39′1″N 43°58′30″E