Աշոցքի փոքրիկները՝ դպրոցական առաջին պայուսակներով. Աշոցքի համայնքապետարան

· Աշոցք

Աշոցքի փոքրիկները՝ դպրոցական առաջին պայուսակներով. Աշոցքի համայնքապետարան

Աշոցքի համայնքապետարանը, նոր ուսումնական տարվան ընդառաջ, հանդես է եկել գեղեցիկ նախաձեռնությամբ։ Համայնքի բոլոր բնակավայրերի առաջին դասարան հաճախող երեխաներին բաժանվել են պայուսակներ, իսկ փոքրիկների օրն ավելի հիշարժան են դարձրել մուլտհերոսները։

Համայնքապետարանը շնորհավորել է առաջին դասարանցիներին`մաղթելով բարի երթ դեպի գիտելիքի աշխարհ։