Էլեկտրաէներգիայի անջատումներ Շիրակի մարզում օգոստոսի 24-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Շիրակի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00–13:00 Մարալիկ քաղաք՝ Մաշտոցի փողոց, Կոլտնտեսականների փողոց մասնակի և 2-րդ թաղամաս մասնակի
11:00-16:00 Ամասիայի տարածաշրջան՝ Բանդիվան, Հովտուն, Հողմիկ և Ձրաձոր գյուղեր, «Բանդիվան կաթ» ՍՊԸ
11:00-17:00 Աշոցք համայնք՝ Բաշգյուղ, Փոքր Սարիար, Կաքավասար, Ձորաշեն, Սարապատ գյուղեր
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: