Գյումրեցի 19-ամյա Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

· Գյումրի

Գյումրեցի 19-ամյա Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան, 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը երկամարտի 248 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։

Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Պոկում վարժությունում Էմման բոլոր երեք մոտեցումները հաջող է կատարել՝ գլխավերևում պահելով 102,105 և 107 կգ կշռող ծանրաձողերը:

Այս ձևում նա երրորդն էր:

Հրում վարժությունում գյումրեցի մարզուհին դարձյալ փայլուն է գործել՝ բարձրացնելով նախ 132, ապա 134 և 141 կգ կշռող ծանրաձողերն ու արժանացել ոսկե մեդալին: